Դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարության համակարգի 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրով շահառուներին բնակարանների գնման վկայագրեր հանձնելու արարողությունը։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը:
Այսպիսով, մենք արձանագրում ենք Սիրիայի հետ կապված բոլոր ուղղություններում ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի պարտությունները (բնականաբար, ոչ ուղղակի): 1) Նախագահ Ասադը «տեղում» է, նրա կլանի և կողմնակիցների դիրքերը միայն ուժեղացել են:
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:
Ռուսական Սոչի քաղաքը Մերձավոր Արևելքի գծով համաշխարհային քաղաքականության կենտրոն է դառնում: Ով ասես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հյուրը չի եղել Սոչիում: Եվ ով ասես, որ Սոչիից չի վերադարձել ընկճված ու դժգոհ:
Միջազգային հանրությունը շատ և կոշտ քննադատում էր Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, բայց պետք է ընդունել, որ Ռուսաստանի ռազմական ու դիվանագիտական կշիռը ռազմական միջամտության հետևանքով նշանակալից մեծացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում մտահոգությունները, թե Ադրբեջանը կարող է բարդություններ ստեղծել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ձևակերպումների շուրջ համաձայնության հասնելու հարցում։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...